երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Սրբություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը:

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր ու քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված՝ Հայաստան - Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու ու զարգացնելու գործում:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է շնորհավորական ուղերձում:

  • Կիսվել: