Վարչապետի գլխավորությամբ ՔՊ-ն այսօր քննարկելու է արդարադատության նախարարի թեկնածուի հարցը
Այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունենալու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Նիստի օրակարգում է արդարադատության նախարարի թեկնածուների հարցը։
Հիշեցնենք, որ այս պահին շրջանառվում է նախարարի 4 թեկնածուի անուն՝ ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և փաստաբան Ալեքսանդր Սիրունյան: