հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին

Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Ֆրանսիայի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ «Սիանս Պո» (Paris Institute of Political Studies) ինստիտուտի ուսանողներին, ովքեր Հայաստանում են գտնվում Երևանի պետական համալսարանի հետ համատեղ իրականացվող ամառային դպրոցի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին։ Այդ համատեքստում քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ ներառյալ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել նախարարի տեղակալի հետ քննարկելու իրենց հետաքրքրող մի շարք հարցեր՝ տարածաշրջանային գործընթացների, Հայաստանի արտաքին քաղաքականության, եվրոպական ուղղության, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական թեմաների վերաբերյալ։

  • Կիսվել: