Վահան Կոստանյանն ու Սաիդ Խաթիբզադեն քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության հարցեր
Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությանն, ինչպես նաև տարածաշրջանային վերջին իրողություններին առնչվող մի շարք հարցեր։
Կողմերն ընդգծել են տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
Երկուստեք կարևորել են երկու կողմերի ներգրավվածությունն ինչպես «Երևանյան երկխոսություն», այնպես էլ «Թեհրանի երկխոսություն» միջոցառումներին: