կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Հայաստանը կարևորում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը. ՀՀ նախագահ

Հայաստանը կարևորում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին:

Հանրապետության նախագահը հանդես է եկել համաժողովի բացման խոսքով:

«Նախ և առաջ շնորհավորում եմ բոլորիս Եվրասիական կապիտալի շուկաների միության ամենամյա միջազգային համաժողովի կազմակերպումն իրականություն դարձնելու առթիվ:

Սա բացառիկ հնարավորություն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետների հետ քննարկելու կապիտալի շուկայի արդի հիմնահարցերը, մարտահրավերներն ու հնարավորությունները, համագործակցության նոր հնարավորությունները: Համոզված եմ, որ միջացառումը նոր խթան կդառնա հատկապես Հայաստանի ֆորդային բորսայի գործունեությունն ակտիվացնելու համար: Այսօր մեր տնտեսոթւյունը կարիք ունի նոր ֆինանսական միջոցների, ներդրումների, նոր գործիքների՝ տնտեսության զարգացման տեմպերը բարձր մակարդակի վրա պահելու համար: Գործող հնարավորությունները հատկապես միայն բանկային համակարգի միջոցներն արդեն բավարար չեն տնտեսության աճի խթանման համար:

Կարծում եմ՝ ժամանակն է ակտիվացնել, հատկապես ներքին ռեսուրսները տնտեսության մեջ ներգրավելու համար: Հայաստանի Հանրապետության վերջին շրջանի տնտեսության հաջողությունները պայմնավորված են եղել մի շարք գործոններով՝ մակրոտնտեսական երկարաժամկետ աճ, հավասարակշռված բյուջետային քաղաքականություն, ֆինանսական համակարգի կայունություն, ֆինանսների հասանելիության աճ: Երբ ոխսք է գնում Հայաստանի տնտեսության զարգացումներից, ապա կարևոր է ընդգծել, որ վերջին տարներին Հայաստանի տնտեսության զարգացման մեծ թափ է հավաքել՝ գրանցելով միջինում 7, 8 տոկոս տնտեսական աճ:

Մասնագետների շրջանում հստակ համաձայնություն, կոնսեսուս կա, որ մեր տնտեսական աճի բարձրացել է: Դա իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերի, ինչպես նաև զուգահեռ օբյեկտիվորեն արտաքին գործոնների ազդեցության շնորհիվ: Դրան մեծ նպաստ են բերում Հայաստանի կառավարության հավակնոտ տնտեսական աջակցության ծրագրերը, որոնք միտված են լավարկելու տնտեսության բարդությունը և խթանելու մեծ ավելացված արժեք ստեղծող ներքին օտարերկրյա ներդրումներով աշխատող արտադրությունները:

Առանցքային եմ համարում նաև վերջին տարիների աննախադեպ ցնցումների պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենտրոնական բանկի մակրոտնտեսական կայունության ապահովման ջանքերը, որը ցանկացած երկրում ներդրում կատարելու գրավչության կարևոր հենասյուներից է և, որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել բարձր աճի տեմպերն ու գրանցել ցածր գնաճ, ինչը բացառիկ արդյունք է աշխարհի մասշտաբով: Մեր երկրի զարգացման հիմնական ուղղությունները՝ գիտության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածությունն են: Հայաստանը նպատակադրել է զարգացնել այնպիսի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարկան արտադրանք, իսկ մյուս կողմից մեծ թափով կառուցվող և արդիականացվող իր ենթակառուցվաքծներով զգալիորեն կնպաստի տարածաշրջանի առևտրային հոսքեր սպասարկելու կորողությունների բարձրացումը: Մենք փորձում ենք տեորոշվել աշխարհի տնտեսական քարտեզի վար հիմնովին նոր գիտելիքահենք միջովայրի ձևավորման շնորհիվ՝ շեշտը դնելով կրթության, գիտության և հետազոտության վրա: որպես դրա վառ վկայություն Հաայստանի կառավարությունն արդիականցնում է կրթական ենթակառուցվածքները, դպրոցների և մանկապարտեզների մեծածավալ շինարարությամբ և բարեփոխում կրթական համակարգի բոլոր օղակները՝ մեծացնելով կրթությանը և գիտությանը պետական բյուջեից հատկացումները: Ուղղակի մի քանի թիվ. եթե 2020 թվականին գիտության գծով ծախսերը կազմել են 13 միլիարդ դրամ, ապա 2024 թվականին այն կազմել է 32 միլիարդ դրամ, կամ համախառն ներքին արդյունքի 1,1 տոկոսը: Կրթության գծով ծախսերը 2020 թվականին կազմել են 144 միլիարդ դրամ, իսկ 2024 թվականին 288 միլիարդ դրամ, կամ համխառն ներքին արդյունքի 9 տոկոսը: Մեկնարկել է նաև բեկումնային նոր Ակադեմիական քաղաքի կառուցման ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնելու բարձրագույն կրթության որակը և ձևավորելու հետազոտությունների և մշակումների զարգացման էկո համակարգ: Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, որը նորարարության առաջնագծում է, ճանապարհ է բացում դեպի համաշխարհային շուկաներ: ոլորտի լավագույն ավանդույթներն այս ժամանակաշրջանում վերաճել են մի միջավայրի, որտեղ համատեղ գործում են մի կողմից այնպիսի համաշխարհային տեխնոլագիական խաղացողներ ինչպիսիք են nvidia-ը, synopsys-ը, siemens-ը, Adobe-ը ևա յլն, իսկ մյուս խկողմից այստեղ ծնունդ առած այնպիսի հաջողակ ստարտափերը, ինչպիսիք են Pixart-y, Service titan-ը, Yerevan N- և այլն: Հավատացած ենք, որ տարածաշրջանում փոխգործակցությունը խորացնելու նպատակով անհրաժեշտ է կենտրոնանալ ենթակառուցվածքային նախագծերի գործարկման և համագործակցության ուղղությամբ, ինչպիսիք են տրանսպորտային ցանցերը, էներգետիկ համակարգերը և հեռահաղորդակցությունը:

 

Լինելով արևմուտքի, արևելելքի, հյուսիսի և հարավի երկրները կապող եզակի դիրք ունեցող ռազմավարական երկիր տարածաշրջանում մենք կարևորում ենք տարաշածրջանում երկարատև խաղաղության հաստատման անհրաժշտությունը, որի կարևոր նախապայմաններից են տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարումն ու հանգուցալուծումը: Այս համատեքստում կարևորում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, որի ավարտի մասին հայտարարվեց այս տարվա մարտին, և համաձայնագրի ստորագրումը: Մենք նաև գտնում ենք, որ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են լուրջ համախմբող և ինտեգրող գործոն հանդիասանալ տարածաշրջանի երկների համար: Միայն Հարավային Կովկասի բոլոր երկների մասնակցությամբ, բոլոր կողմերի կենսական շահերի համադրմամաբ մենք պատմական հնարավորություն կունենանք ստեղծելու համագործակցության, փոխկապակցվածության և բարգավաճման համար անհրաժեշտ նախադրյալներ այս համատեքստում կցանկանայի նշել, որ մենք մեկնարկել են խաղաղության խաչմերուկի ռազմավարական նախաձեռնությունը, որը միտված է վերկանգնելու համագործակցությունը տարածաշրջանում և ենթակառուցվածքներն ապաշրջափալեւո միջոցով ակիտվացնելու տնետսական, քաղաքական, մշակութային կապերը բոլոր երկների միջև: Այս ամենին մեծ թափ կարող է հաղորդել միայն արդար հասարակության ձևավորումը և այդ արժեքների տարածումը մեր տարածաշրջանում:

Վերջին տարիներին Հայաստանի առաջնահերթություններից է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, արդարադատության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավուքնների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Մեծ թափով ձեռնամուխ ենք եղել արդարադատության լայնածավալ բարոփոխումներ անելու գործին՝ համատարած վերափոխելով դատական համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը: վերը թվարկածը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի Հանրապետության առաջնահերթւոյւնները, քաղաքական և տնետսական, որոնք ճանապարհ են հարթում և հարթելու են դեպի այնպիսի առաջադեմ միջավայր, որտեղ խաղաղ և բարգավաճող Հայաստանն ու Հարավային Կովկասն իրենց մեծ նպաստը կբերեն աշխարհի տնտեսական զարգացումներին, բնակչության բարեկացության բարձրացմանը և գլոբալ մարտահրավերների հաղթահարմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ինչպես նաև եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակի առթիվ: Մաղթում եմ արգասաբեր աշխատանք»:

  • Կիսվել: