կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Վահագն Խաչատուրյանը եռօրյա այցով մեկնել է Սյունիք

Վահագն Խաչատուրյանը եռօրյա այցով մեկնել է Սյունիք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։

Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։

Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները։ Նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզում նախաձեռնված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ու նախագծերը։

  • Կիսվել: