շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։
 
Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի բարելավման գործընթացներին։
 
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է ոլորտում համակարգային ու ռազմավարական մոտեցումների իրականացումը՝ նպատակ ունենալով ապահովել արդյունավետ և կայուն զարգացում։

  • Կիսվել: