երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Վահագն Չախալյանին անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց. Ռուբեն Մելիքյան

Վահագն Չախալյանին անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց. Ռուբեն Մելիքյան

18 արդարների գործով մեղադրյալ, հասարակական գործիչ Վահագն Չախալյանին տեղափոխել են պատժախուց։

«Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ճանաչում եմ շուրջ 5-6 տարի՝ որպես հակահայ ռեժիմի դեմ անդուլ ու անհոգնել պայքար վարող գործիչ։ «18 արդարների» գործով նա կալանավորվել է հուլիսի սկզբներին և շուրջ 5 ամիս է՝ ինչ կալանքի անվան տակ փաստացի պատիժ է կրում «Նուբարաշենի» բանտում։

Եվ ահա այսօր Վահագնի փաստաբանը ահազանգեց, որ նրան անհիմն ձևով տեղափոխել են բանտի պատժախուց (կարցեր):

Այդ առթիվ ցանկանում եմ, նախ, արտահայտել Վահագնի հանդեպ հարգանքս, ապա՝ տարածել նրա խոսքը բանտից, ինչպես նաև կոչ ուղղել հանրությանը՝ ուշադրության տակ պահելու քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի իրավունքների հարցը։

Վահագնի խոսքը՝ ստորև։

ՀԳ. Ազատութիւն եղբարց մերոց գերելոց։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

  • Կիսվել: