երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ազգային-քրիստոնյա արժեհամակարգով, ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը․ Խաչիկ Ասրյան

Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ազգային-քրիստոնյա արժեհամակարգով, ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը․ Խաչիկ Ասրյան

 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Նա գրել է․
 
«Քանի դեռ Հայաստանի քաղաքական դաշտում պատերազմ պարտված և Արցախը թուրքին հանձնած Փաշինյան Նիկոլի իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած ներկայացուցիչներն են, քանի դեռ Հայ ժողովրդին նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյանի Նիկոլի ու նրա ապազգային և սորոսածին իշխանության փոխարեն որպես այլընտրանք մատուցվում է Հայաստանի նախկին մերժված իշխանությունը, կարելի է վստահաբար ասել, որ Փաշինյան Նիկոլին փողոցով հեռացնելու կոչով հանդես եկող նախկին մերժված իշխանությանը պաշտպանելու համար Հայ ժողովուրդը ոտքի չի կանգնելու:
 
Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, մերժելով խայտառակ ու ամոթալի ներկան, չի ուզում վերադառնալ նախկին՝ գորշ ու անհեռանկար անցյալին:
Իսկ, ո՞րն է մեր՝ Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող ուժերիս անելիքները ներկա իրավիճակում:
 
Մենք Հայ ժողովրդին և Հայաստանին ներկայացնում ենք իսկական և արժանապատիվ ճանապարհ, այն է՝ Ազգային արժեքների հիմքի վրա հենված և Քրիտոնեական բարոյականությամբ առաջնորդվող Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան, որտեղ Հայ մարդը պարտադրված չի լինելու ամենօրյա ռեժիմով պայքարել իր ազգային ինքնության, իր տեսակի պահպանման, իր իրավունքների պաշտպանության համար, որտեղ Հայ մարդը կունենա ազնիվ ու ստեղծագործ ճանապարհով աշխատելու և արարելու իրավունք ու հնարավորություն, որտեղ Ազգային-Քրիստոնյա արժեքները՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայոց մշակույթ, Հայ ազգի ինքնագիտակցության պահպանման հիմքն են լինելու:
 
Գորշ ու անհեռանկար անցյալի և ամոթալի ու խայտառակ ներկայի միջև ընտրությանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որպես Ազգային-Քրիստոնյա բևեռ, Հայ ժողովրդին ներկայացնում է ամենօրյա ռեժիմով զարգացող և հզորացող, ազգային ու քրիստոնյա արժեքներով առաջնորդվող սոցիալական-ռազմական Հայաստան:
 
Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ազգային-քրիստոնյա արժեհամակարգով, ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը»:
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: