«Ուժեղ Հայաստանը» գաղտնի պլան ունի՞. պատասխանում է Նարեկ Կարապետյանը
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը օգոստոսի 24-ին լրագրողների հետ զրույցում խուսափել է ուղիղ պատասխանել երկրում իշխանափոխության վերաբերյալ «գաղտնի պլանի» առկայության մասին հարցին։
Լրագրողի հարցին պատասխանելով՝ Նարեկ Կարապետյանն առաջարկել է այդ հարցով դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդին։
«Կարծում եմ՝ այս հարցով կարող եք դիմել Սամվել Կարապետյանին»,- նշել է Նարեկ Կարապետյանը։



