«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամների թիվը հատել է 200-ի սահմանը․ Մելոյան
«Ուժեղ Հայաստանի» ձերբակալված անդամների թիվը երեկվանից մինչ այս պահը, ամենայն հավանականությամբ հատել է 200-ի սահմանը, @ArmeniaSputnik-ին հայտնեց կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։
Ինչ վերաբերում է հունիսի 7-ին օրվա ընթացքում բերման ենթարկվածներին, Մելոյանը նշեց, որ դրանց թիվը ևս փոքր չէ, մասնավորապես` Մասիսում, Գյումրիում և այլ համայնքներում։



