«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Դեվիդ Ալենի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ
ԱԺ <<Ուժեղ Հայաստան>> խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։
Քննարկվել են Հայաստան- ԱՄՆ սերտ համագործակցությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։
Պատգամավորները մտահոգություն են հայտնել Հայաստանում ընթացող ժողովրդավարական որոշ գործընթացների առնչությամբ։
Զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը։



