չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների մասին

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահը՝ ԱԺ ընտրությունների մասին

Սխալ մուտքագրումները նախորդիվ շատ-շատ են եղել, բայց մենք ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե ԿԸՀ-ի՝ հունիսի 14-ի արդյունքներով վերջնականորեն ամփոփվելու են հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Վահագն Հովակիմյանն այս համատեքստում նշեց՝ եղել են տեխնիկական սխալներ, բայց 5 կամ 6 նման դեպք է եղել, այլ սխալներ չեն եղել:

«Մեզանից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա այլ բան: Եղել է տեխնիկական, դրա համար է այդ փուլը կոչվում «նախնական արդյունքներ», հակառակ դեպքում կասեինք, որ այս փուլով ավարտվեց: Դրանից հետո գնում են ճշգրտումները: Սա է ընդամենը:

Հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ»,- հայտարարեց ԿԸՀ նախագահը:

  • Կիսվել: