կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Ուղիղ միջամտութուն է քաղաքական գործընթացներին․ փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Ժամը 12-ից սկսվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Հիմքերն ու հիմնավորումները նույն բովադակությունն ունեն, ինչ կալանքի միջնորդության քննության ժամանակ, ուղղակի վերջում տնային կալանք բառն են օգտագործել։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Նա նշեց, որ դատարանն ընդմիջում է հայտարարել, դատական նիստը կշարունակվի 20։00-ին։

«Ինչու եմ սա վկայակոչում․ որպեսզի հասկանաք, որ թե՛ յոթ ամիս տևած կալանքը, թե՛ երկու ամիս տևած տնային կալանքը ոչ մի հիմնավորում չունեն։ Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, ակնհայտ է։ Այս քրեական վարույթը պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ, այս միջնորդությունն այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին»,-ասաց Վարդևանյանը:

  • Կիսվել: