երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են. ԱՄՆ պետքարտուղարություն

Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:

 Դրանում մասնավորապես ասվում է. «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Պետքարտուղար Բլինկենը կրկնել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են։ Նա իր երախտագիտությունն է հայտնել խաղաղության գործընթացին վարչապետի շարունակական նվիրվածության համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։

  • Կիսվել: