երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին։

Նա նշել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների բազմակողմանի բնույթը թույլ է տալիս հաղթահարել երրորդ երկրների ճնշումը։

 

Պեսկովը, մասնավորապես նշել է. «Մեր հարաբերությունների բազմակողմանի և բազմազան բնույթը, հատկապես առևտրի և տնտեսության ոլորտներում, թույլ է տալիս մեզ հաղթահարել միջազգային մակարդակում առկա մարտահրավերները և երրորդ երկրների ճնշումը»։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Ռուսաստան, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Թուրքիա։ Ըստ նրա՝ Պուտինի այցը Թուրքիա կկայանա, երբ հարմար լինի ու հավելել, որ երկու առաջնորդները «հաղորդակցության պակաս չունեն»։

Նշենք, որ Աշխաբադում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ-ի նախագահները։ Պեսկովը նշել է, որ նրանք քննարկել են Ուկրաինայի հարցը։

  • Կիսվել: