կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ծովինար Համբարձումյանին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.

Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում և Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

  • Կիսվել: