շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է. ԱՄՆ սենատոր

Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է։ Այս մասին The Wall Street Journal-ի համար գրված հոդվածում ասել է Հանրապետական կուսակցության անդամ, ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը։

Նա, մասնավորապես, նշել է.  «Սա կլինի նշանավոր ձեռքբերում՝ ևս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը, ինչպես նաև տնտեսական օգուտներին, որոնք դուրս են գալիս մասնակից երկրների շրջանակներից։

1980-ականների վերջից Խորհրդային Միության նախկին մաս կազմող Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են դանդաղ ընթացող հակամարտության մեջ, որն ուղեկցվում է լուրջ բռնության պարբերական բռնկումներով։ Խաղաղության հաստատման բազմաթիվ փորձեր եղել են անարդյունավետ կամ ոչ հեռատես։ Նախորդ վարչակազմերը առաջնահերթ ուշադրություն չեն դարձրել տարածաշրջանին և խաղաղ բանակցություններին»:

դեյնսը հավելել է, որ Թրամփը նպաստում է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս աճին ու կայունությանը։

Նրա խոսքով՝ հանուն տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պետք է անհապաղ ավարտին հասցնեն համաձայնագրի ստորագրումը։

  • Կիսվել: