հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թորոսյանը Սերբիայի իր գործընկերոջ հետ քննարկել է կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ համատեղ աշխատանքների ընթացքն ու արդյունքները

Թորոսյանը Սերբիայի իր գործընկերոջ հետ քննարկել է կանանց տնտեսական հզորացման ուղղությամբ համատեղ աշխատանքների ընթացքն ու արդյունքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և տնտեսական ու քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց տնտեսական հզորացման, գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ուղղություններով համատեղ աշխատանքների ընթացքն ու արդյունքները։

Նախարար Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Տատյանա Մացուրային արդյունավետ համագործակցության, մասնավորապես Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Սերբիայի ցուցաբերված աջակցության համար։

Անդրադառնալով կանանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նախարարն ընդգծել է աշխատավայրերում կանանց ու տղամարդկանց հավասար վարձատրության ապահովման, խնամքի տնտեսության (care economy) դերի արժևորման և կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների կարևորությունը․ քննարկվել են նաև Հայաստանում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել և խորացնել համագործակցությունը քննարկված հարցերի ուղղությամբ, ինչպես նաև աշխատանքներ տանել փորձի փոխանակման և փոխըմբռնման հուշագրի ստորագրման ուղղությամբ։

  • Կիսվել: