Միայն Ռուսաստանի միջնորդությամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են իրականացվել կոնսոլիդացնող տնտեսական նախագծեր. փորձագետ
Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ինտեգրացիոն մերձեցման համար միավորող գործոն են հանդիսանում ենթակառուցվածքային նախագծերի առաջխաղացման եւ իրականացման հնարավորությունները, որոնցում առաջատար դեր է խաղում Ռուսաստանը: Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների բաժնի վարիչ Ազա Միհրանյանը։
"Ռուսաստանը, որը հանդիսանում է այդ նախագծերի համակարգողը, կարող է իր հնարավորությունների, հզորության, տնտեսական ներուժի եւ սեփական շահագրգռվածության հաշվին գտնել փոխզիջումային, այլընտրանքային լուծումներ, որոնք ձեռնտու են բոլոր կողմերին։ Կարծում եմ, որ 2022-ը կդառնա այդ նախագծերի իրականացման տարի", - նկատեց փորձագետը։
Միհրանյանի կարծիքով ՝ դա կհանգեցնի տարածաշրջանի կոնսոլիդացմանը, ինչպես դա եղել է վերջին 30 տարիների ընթացքում։ "Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ նման համագործակցությունից կարող է ավելի շատ շահել նաեւ Վրաստանը։ Թեև այդ առումով կան նաև հակասություններ։ Սակայն այդ բոլոր նախագծերը կարող են ձեւակերպվել եւ իրականացվել միայն ռուսական կողմի միջնորդությամբ", - ընդգծել է փորձագետը ՝ նկատելով, որ դա կօգնի տարածաշրջանի երկրների տնտեսություններին դուրս գալ բարդ իրավիճակից