շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Թող գոնե 1 դեպք ապացուցեն, «բառադի» հայտարարություններ են անում. Կարապետյանը` ընտրակաշառքի դեպքերի մասին

Թող գոնե 1 դեպք ապացուցեն, «բառադի» հայտարարություններ են անում. Կարապետյանը` ընտրակաշառքի դեպքերի մասին

Թող գոնե 1 դեպք ապացուցեն, «բառադի» հայտարարություններ են անում, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վերագրվող ընտրակաշառքի և այլ դեպքերին այսպես արձագանքեց Սամվել Կարապետյանը։

Ասաց, որ դատական համակարգից հույս չունի. «Ամբողջությամբ ապօրինի քաղաքական որոշումներ են կայացնում, ոչ մի դեպք չկա, որ գոնե 1 տոկոսով ինչ-որ դեպք ապացուցեն։

Եթե վա-բանկ գնալու լինեինք, առաջին օրը հենց հնարավորություն ունեինք, չգնացինք, որովհետև ուզում ենք օրինական ճանապարհով դա անել»,-նշեց Կարապետյանը։

  • Կիսվել: