ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՏԿԵՆ տեղակալը կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը

ՏԿԵՆ տեղակալը կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում, լավ կառավարում», «Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին», LEADER ծրագրերը, որոնք նպատակաուղղված են օրենսդրական բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, համայնքների դիմացկունության բարձրացմանը։
 
Կլաուս Կապերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ավստրիայի արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև իր պաշտոնավարման ավարտից հետո։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրականացվող ծրագրերի արդյունքները և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող անդրսահմանային համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքային համաչափ զարգացման ռազմավարությանը։
 
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը։

  • Կիսվել: