երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Տիգրան Մկրտչյանն ու Հունաստանի խորհրդարանականները քննարկել են երկու երկրների միջև առաջիկայում սպասվելիք զարգացումները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հետ։

Ինչպես տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը բարեկամական խմբի անդամներին ներկայացրել է 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրութունների գործընթացը և արդյունքները։ 

Դեսպանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանի հետ Հունաստանի խորհրդարանի շփումների ակտիվացումը, առաջիկայում փոխադարձ այցերի կազմակերպումը։ Միաժամանակ, ներկայացվել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում առաջիկայում սպասվելիք զարգացումները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մարտահրավերները՝ այդ թվում ներառելով հունական շուկաները։

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուն շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների արդյունքների առնչությամբ և նշել է, որ առաջիկա ամիսների ընթացքում բարեկամության խումբը կայցելի Հայաստան։

Բարեկամական խմբի անդամները կարևորել են Հայաստան-Հունաստան հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում՝ ներառյալ միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում։ Ներկայացրել են նաև Հունաստանում հայ համայնքային կառույցների հետ իրենց փոխշփումները։

 

 

  • Կիսվել: