չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
«Տեսնենք, դեռ որոշում չկա». Սերժ Սարգսյանը՝ 2026–ի ընտրություններին մասնակցելու մասին

«Տեսնենք, դեռ որոշում չկա». Սերժ Սարգսյանը՝ 2026–ի ընտրություններին մասնակցելու մասին

Այս իրավիճակում խաղաղություն կստանանք ուղիղ այնպես, ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ՞։ Այս մասին, այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ի՞նչ գործիքակազմով պիտի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել, արդյոք պետք չէ իր լեզվով իր հետ խոսել, Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք առաջադրել ենք գործիքակազմ,  ես չեմ կարծում, որ քննադատության պակաս կա, ես ի վիճակի չեմ իր լեզվով խոսել, կներեք»։

Ինչ վերաբերում է նրան, որ եթե չհաջողվի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտով հեռացնել, ՀՀԿ–ն կմասնակցի՞ 2026–ի ԱԺ ընտրություններին, երրորդ նախագահն ասաց. «Դե տեսնենք։ Դեռ որոշում չկա»։

  • Կիսվել: