Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը և այդպիսով Եկեղեցին պղծելը բոլորովին այլ բան. Փաշինյան
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետեւ նրանք չեն խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես ինքս առավելևս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը և այդպիսով Եկեղեցին պղծելը բոլորովին այլ բան»,- գրել է նա: