Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը (լուսանկարներ)
Տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Պրահայում քառակողմ հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:




