երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Տեղի է ունեցել հանցագործություն, բայց կա մեկ լավ լուր. Ռուբեն Ռուբինյանը՝ Շաքի ներխուժած ադրբեջանցու մասին

Տեղի է ունեցել հանցագործություն, բայց կա մեկ լավ լուր. Ռուբեն Ռուբինյանը՝ Շաքի ներխուժած ադրբեջանցու մասին

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն այսօր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ է քաղաքական գնահատական տալ Շաքի ներխուժած ադրբեջանցու դեպքի առնչությամբ։

«Տեղի ունեցածը հանցագործություն է, եթե մարդը մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է, մեղադրանք կա, ձերբակալված է»,- արձագանքեց ՔՊ-ականը։

Նա նշեց, թե այս դեպքի հետ կապված կա մեկ լավ լուր՝ ադրբեջանցին, բացի ՀՀ օրենքից, խախտել է նաև Ադրբեջանի օրենքը։

Ղահրամանյանը պնդեց՝ անհրաժեշտ է քաղաքական գնահատական, Ռուբինյանի ասածը քաղաքական գնահատական չէր։

ՔՊ-ականն էլ հայտարարեց, թե եթե խաղաղություն չլիներ՝ ադրբեջանական ու հայկական կողմերն իրար չէին տեղեկացնի՝ «զինվոր է կորել՝ կարո՞ղ է ձեր մոտ է»։

  • Կիսվել: