երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Թե ինչու է մեր պետությունը մեր ինքնությունը. Փաշինյան (տեսանյութ)

Թե ինչու է մեր պետությունը մեր ինքնությունը. Փաշինյան (տեսանյութ)

Ինչու՞ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ասում՝ մեր պետությունը մեր ինքնությունն է: Հետևյալ պատճառով. եթե մենք հիմա խոսենք հայկական ինքնության մասին, ի՞նչ կհիշատակենք առաջին երեք բանը: Իմ կարծիքով մենք կհիշատակենք հայոց գրերը, քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին: Եթե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է մեր ինքնությունը, հայոց գրերը և քրիստոնեությունը, ինչու՞ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը ներկայացնելիս:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամբողջ խնդիրն այն է, որ այս երեք առանցքային ինքնության սյուները մենք ձեռք ենք բերել պետության շնորհիվ և պետական որոշումների արդյունքում։ Ինչու՞ ենք մենք քրիստոնյա, մենք քրիստոնյա ենք մի պարզ պատճառով, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ է ստորագրել, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու, ես կազմակերպչականը նկատի ունեմ, չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: