երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացվի. Իրանի ԱԳ նախարար

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացվի. Իրանի ԱԳ նախարար

Իրանի Հանրապետությունը աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: 

«ՀՀ ԱԳՆ-ի հետ հանդիպմանը Թեհրանի համաձայնությունը հայտնեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում հիմնելու վերաբերյալ։ Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում գործընկերոջս հետ Թավրիզում ականատեսը կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: