Թագուհի Թովմասյանը հյուրընկալել է Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներին
անադա կատարած իմ այցից հետո Երեւանում հյուրընկալեցի Կանադայի խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներ Իվո Բալինովին, Փոլ Բելայլին եւ Հովհաննես Մարգարյանցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
՛՛Քննարկեցինք Հայաստանի խորհրդարանի, հատկապես՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Կանադայի խորհրդարանի միջև համագործակցությունն առավել սերտացնելուն միտված մեր քայլերն ու անելիքները։
Ուրախ էի հանդիպել Կանադայի իմ գործընկերներին, ովքեր դարձել են արդեն լավ ընկերներ՛՛,-նշել է նա:


