կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Սյունիքի կառուցապատողները կօգտվեն կորոնավիուսի հակաճգնաժամային առաջին ծրագրից․ Կառավարությունը որոշում ընդունեց

Սյունիքի կառուցապատողները կօգտվեն կորոնավիուսի հակաճգնաժամային առաջին ծրագրից․ Կառավարությունը որոշում ընդունեց

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ անհրաժեշտություն  է առաջացել փոխել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման առաջին ծրագրի տրամաբանությունը։ 

«Նախագծով թույլ են տալիս, որպեսզի այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի ֆինանսավորման շրջանակի մեջ: Բացի այդ, փոխում ենք առաջին ծրագրի տրամաբանությունն  այնպես, որպեսզի այս ծրագրի շահառու դառնան այն ընկերությունները, որոնք դեռևս չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից»,- ասաց Քերոբյանը:

Քերոբյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մշակվել է Կենտրոնական բանկի հետ համատեղ:

«Կարևոր նախապայման կա. ընկերությունները պետք է 90-օրա ժամկետում դառնան բաժնետիրական և սկսեն ներդնել իրենց մոտ կորպորատիվ կառավարման սկզբունքները»,-ասաց Քերոբյանը:

  • Կիսվել: