Սլիվ անողը եղել է ուղիղ ինքը դեռևս նախընտրական փուլում. Լևոն Քոչարյան
«Այս ամեն ինչը տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, ավելի խորացնելու իր գործելաոճի մեջ։ Դու ով ես, որ որոշես՝ ով, ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել»,- դատարանի բակում՝ ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարություններին։
Նա նշեց, որ գույքի բռնագանձման հետ կապված օրենք են ընդունել, այդ գործերով կա դատական պրոցես. «Դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում և ասում է՝ ով ոնց պետք է ապրի։ Այնքան ակնհայտ է այս ամենի ոչ իրավական դրսևորումը, բռնապետական դրսևորումները»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը իրավական համակարգի տարբեր աշխատակիցների մեղադրում է՝ ասելով «սլիվ են արել ինֆորմացին, որ գնալու են խուզարկություններ, քննչական գործոություններ իրականացելու», Լ. Քոչարյանն ասաց. «Սիլվ արել է հենց ինքը, սլիվ անողը եղել է ուղիղ ինքը դեռևս նախընտրական փուլում, երբ ասել է՝ սա պետք է նստի, նա պետք է նստի, սրանից պետք է խլել»։



