կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը նպատակ ունի իրական խաղաղության ուղիներ գտնել հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև. հայտարարություն

Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը նպատակ ունի իրական խաղաղության ուղիներ գտնել հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև. հայտարարություն

Հայ քրիստոնյաների կրոնական զտումների մեջ մեղավոր Ադրբեջանը հերքում է իր պատասխանատվությունը և հրաժարվում է նպաստել բռնի տեղահանված անձանց Արցախ անվտանգ և արժանապատիվ վերադարձին: Այս մասին ասված է Արցախի հարցով Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության ներկայացուցիչ Ջոն Էյդների հայտարարության մեջ, որը ներկայացվել է Երևանում անցկացված հանրահավաքում:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բացի դրանից, լավ ֆինանսավորվող քարոզչական պատերազմ է ընթանում ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և այնպիսի քաղաքական ուժերի, ինչպիսին է Դաշնակցությունը, որոնք պայքարում են ղարաբաղցի հայերի հայրենիք վերադառնալու իրավունքի համար:

Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը նպատակ ունի իրական խաղաղության ուղիներ գտնել հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև, և այն կարիք ունի միջազգային ուժեղ աջակցության, ինչպես նաև հայ հասարակության ուժեղ աջակցության:

Հնարավո՞ր է արդյոք երկարատև խաղաղություն կառուցել էթնիկ զտումների, բանտերում քաղաքական պատանդների և այլ բանտարկյալների առկայության, ցեղասպանության ժխտման պայմաններում...»:

  • Կիսվել: