Շոլցը մերժել է Կիևին ՆԱՏՕ հրավիրելու վերաբերյալ Զելենսկիի խնդրանքը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է Կիևին անմիջապես ՆԱՏՕ հրավիրելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքը։ Այս մասի Շոլցն ասել է ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «նկարագրել են հեռանկարները» Ուկրաինայի համար: «Կարծում եմ՝ այս պահին նոր որոշման անհրաժեշտություն չկա»,-ասել է Շոլցը։
Ըստ կանցլերի՝ կարևոր է հստակեցնել, որ «պատերազմող երկիրը չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»։
«Սա գիտեն բոլորը, այս հարցում տարաձայնություններ չկան: Ներկա պահին Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու հրավեր չի սպասվում, քանի որ դաշինքի դեպքում հրավերը սովորաբար շատ արագ կապվում է անդամակցության հետ»,-ասել է Շոլցը: