չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյումրու բնակիչները կրկին մերժեցին Փաշինյանին. Սաղաթելյան

Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյումրու բնակիչները կրկին մերժեցին Փաշինյանին. Սաղաթելյան

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»։ Այս մասին օիր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, ննշել է. «Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»։

Չնայած անվտանգության աննախադեպ միջոցառումներին, Եկեղեցու ներսում գտնվեցին արժանապատիվ քրիստոնյա քաղաքացիներ, ովքեր ասացին այն, ինչ պետք է ասվեր:

Միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը գնում է «պատարագի», և ամբողջ եկեղեցին շրջափակում է ոստիկաներով, իսկ Եկեղեցու կողքը կանգնեցնում են քաղաքացիներին բերման ենթարկելու համար հարմարեցված մեքենարներ, խոսում է նրա իշխանության ճակատագրի մասին:

Հարգանքի են արժանի այն հոգևորականները, ովքեր հրաժարվեցին համագործակցել այս սրբապիղծների և հայրենադավների հետ»:

  • Կիսվել: