շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Շատ նորմալ եմ վերաբերում բոլոր նման պնդումներին. ԿԳՄՍ նախարարը՝  իր հնարավոր պաշտոնանկության մասին

Շատ նորմալ եմ վերաբերում բոլոր նման պնդումներին. ԿԳՄՍ նախարարը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

«Ես շատ նորմալ եմ վերաբերում բոլոր նման պնդումներին»,- ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն այսպես արձագանքեց հարցին,թե մտավախություն չունի,որ կարող են իր հրաժարականը ևս պահանջել և  պաշտոնանկությունների շղթան նաև իրեն հասնի:

«Մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում և հանրությունն է, որ պետք է գնահատի մեր աշխատանքի արդյունքները: Այդ իմաստով պետական մարմնի ցանկացած աշխատող պետք է պատրաստ լինի թողնել այն պաշտոնը, որի պարագայում հանրային ակնկալիքը  և ընդհանուր աշխատանքի գնահատականը բավարար չէ,  ինձ դա թվում է շատ նորմալ պրակտիկա»,-ասաց նախարարը:

Նաև անդրադարձավ «Քոչար» մշակութային հիմնադրամից ահազանգին, որ   Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ«Այդ մասին նաև նախարարություն են տեղեկություններ ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցված և հուսով եմ, որ քննությունը պատշաճ կընթանա»:

  • Կիսվել: