Շատ էպիկ հնչեց՝ «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպություն». Փաշինյան
Շատ էպիկ հնչեց՝ «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպություն», սա երևի պետք է մեր հատուկ հետազոտության նյութ դառնա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, կառավարության նիստում նեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով որոշմանը, որով «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը պատկանող 11 անշարժ գույքեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը:
«Ես ուզում էի հիշեի՝ ԴՕՍԱԱՖ ոնց է բացվում, այդպես էլ չհիշեցի, երևի ոչ մեկ չգիտի։ Բայց այս պատմությունը ուրիշ պատմություն է։ Առաջին հայացքից, երբ մակերեսային նայում ես, թվում է, դե յուրե կազմակերպություն է, ունի սեփականություն և ունի այդ սեփականությունը տնօրինելու իրավունք։ Բայց որ հետ գնացինք, փորձեցինք հասկանալ այդ սեփականության ծագումնաբանությունը, պարզվեց, որ անկախությունից առաջ դա եղել է պետական գույք։ Անկախությունից հետո, իներցիայով այդ գույքերը ամրացվել են որոշակի կազմակերպությունների, որոնք պետական գործառույթ չեն ունեցել, ընդ որում դե յուրե չի արձանագրվել, որ այս գույքերը հանձնվում են ի սեփականություն։ Հետո պարզվեց, որ այդ նույն պրոբլեմը կա մի շարք կազմակերպությունների, այդ թվում ստեղծագործական միությունների դեպքում։
Եվ հիմա, երբ որ «Սպարտակ» ստադիոնը օտարվեց, որպեսզի շինարարություն արվի այդտեղ, բոլորի հայացքները կառավարության վրա էր, թե բա կառավարությունը ուր է նայում։ Մենք խնդրեցինք նաև, որ մեր իրավաբան գործընկերները նախ եզրակացություն տան, թե լավ մենք այստեղ անելիք ունե՞նք, թե՞ չէ։ Այդպես մենք հասանք այն իրողությանը, որ այդ կազմակերպությունների կողմից այդ գույքը որպես սեփականություն տնօրինելու հարցում մենք ունենք խնդիր և դա ամենևին օրինական չի, որից հետո մենք դիմեցինք իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով։
Շատ կարևոր է որ մենք ԴՕՍԱԱՖ–ի պարագայում այդ գույքերը մենք վերադարձնում ենք և ամրացնում ենք ՊՆ–ին»,–ասաց Փաշինյանը։


