ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ԶՈւ–ի համար «Չեռնոմորսկ» նավահանգիստ բեռներ տեղափոխող նավը խոցելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի ԶՈւ–ի համար «Չեռնոմորսկ» նավահանգիստ բեռներ տեղափոխող նավը խոցելու մասին

Ռուսաստանցի զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին և ծովային նավերին, որոնք օգտագործվում էին ռազմական բեռներ տեղափոխելու համար։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանական նախարարությունից։
 
Նշվում է, որ հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերով։
 
ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ գրոհի հետևանքով ծովում խոցվել է «Չեռնոմորսկ» նավահանգիստ ուղևորվող չորաբեռնատար նավը։
 
«Հարվածների հետևանքով ծովային անցման ժամանակ խոցվել է չորաբեռնատար տիպի ծովային նավ, որը «Չեռնոմորսկ» նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ–ի ապահովման համար նախատեսված բեռներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: