Շահագրգռված ենք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում և փորձում ենք այդ ուղղությամբ առավել գործնական քայլեր իրականացնել. Փաշինյան
Մենք Իրանի հետ շատ սերտ համագործակցում ենք, Նյու Յոորքում ես հանդիպում ունեցա Իրանի նախագահի հետ, մենք շատ երկար զրուցեցինք մեր հարաբությունների զարգացման մասին, այդ թվում տարածաշրջանային իրավիճակը քննարկեցինք: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում Իրանն անընդհատ հանդես է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերից եւ պետք է Իրանի հետ սերտացնել հարաբերությունները:
Փաշինյանը նաեւ ասաց. ՛՛Մենք շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք, փոխայցելություններ են լինում, աշխատանքային քննարկումներ, հեռախոսազրույցներ: Մենք շահագրգռված ենք Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում եւ փորձում ենք այդ ուղղությամբ առավել գործնական քայլեր իրականացնել՛՛:


