Իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել պահը և արեցին ճիշտ ընտրություն. Սամվել Կարապետյանը քվեարկում է (Ուղիղ)
Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ: Այս մասին ընտրատեղամասի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով դաշինքի՝ ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության պահանջին:
«Բայց ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել պահը և արեցին ճիշտ ընտրություն»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց էր ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն որոշում է կայացրել մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը, թողնելով «Ուժեղ Հայաստան»-ին ընտրապայքարի մեջ:



