կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված՝ միջազգային դատարանը խնդիր չի տեսել, ինչի՞ վրա եք այդքան ուրախ. ՔՊ-ական

Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված՝ միջազգային դատարանը խնդիր չի տեսել, ինչի՞ վրա եք այդքան ուրախ. ՔՊ-ական

Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված՝ միջազգային դատարանը խնդիր չի տեսել, հայցը մերժվել է: Հետևաբար չեմ հասկանում` հրճվանքն ինչումն է, այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Տաշիր Կապիտալ»-ում, ՀԷՑ-ում, «Տաշիր Պիցցա»-ում իրականացվող քրեաիրավական գործողություններում արբիտրը ևս խնդիր չի տեսել, հայցը մերժվել է: Ու էլի անհասկանալի է` ինչի վրա եք այդքան ուրախ:

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի վերաբերյալ հայցի բավարարմանը, ապա հարցը լուծվելու է՝ ՀՀ պետական շահից և էներգետիկ անվտանգությունից ելնելով:

Այնպես որ, ձև չունեք...»,- նշել է ՔՊ-ականը։

  • Կիսվել: