շաբաթ, նոյեմբեր 21
21 / 11 / 2026
Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է․ «Հրապարակ»

Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրել է․

«Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 4-ին ազգությամբ արաբ անձը շրջանցել է Նոյեմբերյանի Պտղավան բնակավայրի տարածքը եւ Դեբեդ գետով լողալով` փորձել է մուտք գործել Վրաստանի տարածք։ Սակայն ՀՀ սահմանապահները կանխել են ապօրինի սահմանահատումը։

Տղամարդը կալանավորվել է։ Հոկտեմբերի 4-ին սահմանը հատած արաբի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել։ Նա նաեւ պաշտպան ունի` Անահիտ Ասատրյանը: Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ իրավունք չունի որեւէ տեղեկություն տրամադրելու․ գործը կգնա դատարան, մանրամասները հայտնի կդառնան»։

  • Կիսվել: