ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Սահմանազատման գործընթացը փակուղի չի մտել. Արարատ Միրզոյան

Սահմանազատման գործընթացը փակուղի չի մտել. Արարատ Միրզոյան

Իհարկե կան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ որոնք հիմա Ադրբեջանի կողմից են վերահսկվում՝ շուրջ 208 քկմ–ի մասին է խոսքը։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքները Հայաստանին վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հիմա սահմանազատման իմաստն այն է, որ երկու կողմերը նստում են տեղանքով, քարտեզներով, որոնց, որոնք ընդունելի են երկու կողմերի համար, որևէ իրավական ակտերով, որոնք տարբեր շրջաններում կարող են ընդունված լինեն, որոնք վերաբերելի են և էլի ընդունելի են երկու կողմերի համար, այ այդ թղթերով, քարտեզներով, նկարով, տեղանքով գնում են դիցուք, օրինակ մեր դեպքում հյուսիսից հարավ, և նայում են։ Այնտեղ, որտեղ որ այս հողը պատկանում է աջ կողմին, բայց գտնվում է ձախ կողմի տիրապետության տակ, արձանագրվում է, որ պետք է վերադարձվի աջ կողմին։ Եվ հակառակը՝ այնտեղ, որտեղ տարածքները պատկանում են ձախ կողմին, բայց հիմա գտնվում են աջ կողմի վերահսկողության տակ, պետք է վերադարձվեն համապատասխանաբար ձախ կողմին։ Հիմա մենք սա պիտի անենք»,–ասաց նա։

Հարցին՝ ե՞րբ է դա տեղի ունենալու՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքներից դուրս չի գալու, ԱԳ նախարարը պատասխանեց. «Եթե դուք ուզում եք ասեք՝ վայ այդ պրոցեսը կանգնել է, մտել է փակուղի, չի ընթանում, չի լինելու, այդպես չի ընդհանրապես։ Այսօր էլ քննարկում է ընթանում այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջև և հուսով եմ՝  որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա այդ գործընթացը կշարունակվի»։

  • Կիսվել: