երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել․ «Հրապարակ»

Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու փաստն ուրախությամբ են ընդունել նաեւ ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները եւ գործարար խավը, քանի որ, նրանց կարծիքով` Նիկոլ Փաշինյանը դրանով հնարավորություն է ստանում իրեն Ռուսաստանի դեմ քայլերի մղող Արեւմուտքի առջեւ մանեւրելու, նրա պարտադրանքին չենթարկվելու եւ կարող է առաջիկայում էլ ժամանակ ձգել ու Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների չգնալ:

Ասենք, ԵԱՏՄ-ից դուրս չգալ, 102-րդ ռազմաբազայից չհրաժարվել եւ այլն, ինչի մասին երեկ, ի դեպ, ակնարկներ կային եվրոպացիների շնորհավորական ուղերձներում, որոնք իրենց համարում են Փաշինյանի այս հաղթանակի լիիրավ փայատեր եւ փորձելու են ավելի կոշտ քայլերի դրդել նրան` Ռուսաստանի դեմ։

Չունենալով սահմանադրական մեծամասնություն եւ խորհրդարանում ունենալով ռուսամետ, գոնե` Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու կողմնակից ընդդիմություն, Փաշինյանը, ըստ մեր զրուցակցի, կարող է մանեւրել եւ չկատարել Եվրոպայից եկող վտանգավոր հրահանգները։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: