կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անցավ ընտրություններում, մենք պետք է խելոք լինենք. Սասուն Միքայելյան

Սա ՌԴ-ի խաղերն է, Վրաստանում ռուսական թևն անցավ ընտրություններում, մենք պետք է խելոք լինենք. Սասուն Միքայելյան

Սա Ռուսաստանի խաղերն է եւ այսօր Վրաստանի ընտրություններում, որ ռուսական թեւն անցավ, մենք դեռ շատ անելիքներ ունենք եւ շատ մարտահրավերների պետք է սպասենք, որոնց պետք է կարողանանք դիմակայել: Այս մասին, այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց  ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդմանը, որ տեղի ունեցողը ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում:

«Երկրապահը չի կարող գալ, կանգնել հրապարակում ու մեկին գոռալ՝ դավաճան, որ իմանան Երկրապահը հզոր կառույց է: ԵԿՄ-ն իր գործն է անում: Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին: Եթե Երկրապահը այսօր փորձի  ինչ-որ քաղաքական խաղեր տալ, մենք կէթանք ցեղասպանության, ինչպես եղավ 1915-ին: Նույն ներքաղաքական իրավիճակն էր, նույն արտաքին մարտահրավերներն են այսօր:

Մեր տարածաշրջանում խոշոր տերությունների վերադասավարում է գնում, մենք պետք է կարողանանք խելոք լինել եւ այս վիճակից դուրս գանք»,-ասաց նա:

Անդրադառնալով սահմանազատմանը, Սասուն Միքայելյանն ասաց. «Գոնե մենք ունենանք 29 743 քկմ տարածքը որպես անկախ պետություն: Մենք անկախ պետություն չենք եղել, միշտ Ռուսաստանի ֆորպոստն ենք եղել եւ այլն:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ես երբեք հույսս չեմ կտրել Ղարաբաղից, բնական է՝ միջազգային ատյաններում այդ հարցը դրված է, մարդիկ զբաղվում են դիվանագիտական պահերով, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ: »,- ընդգծեց ԵԿՄ նախագահը:

  • Կիսվել: