Սա հոյակապ է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, այլև կնպաստի խաղաղության գործընթացին. Վենսը՝ ԹՐԻՓՓ-ի մասին
ԹՐԻՓՓ ծրագիրն արմատական տրանսֆորմացիա կբերի այս տարածաշրջան, բայց, այնուամենայնիվ, ասեմ, որ այս տարածաշրջանում մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի և էներգիայի հոսքի: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ ասաց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա, մասնավորապես, նշեց. «Դա աննախադեպ կապ կապահովի Հայաստանի և հարևան երկրների միջև։ Սա հոյակապ է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, այլև կնպաստի խաղաղության գործընթացին։ Երբ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը և այլն, սա նպաստում է խաղաղությանը։ Մենք խաղաղություն ոչ թե ուզում ենք սարքել, խաղաղություն կերտել, մենք ուզում ենք, որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի»,–ասաց նա։
Վենսը նկատեց, որ ԹՐԻՓՓ հիմնադրամը ենթադրում է, որ մեծ քանակով մասնավոր կապիտալ հոսելու է այստեղ, որպեսզի այն փոխշաղկապվածություն ստեղծի:


