ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սա հո ստեղծագործական ինքնագործունեության խմբակ չի՞. Նիկոլ Փաշինյան

Սա հո ստեղծագործական ինքնագործունեության խմբակ չի՞. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարութայն նիստում «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ վրդովմունք հայտնեց. «Ես համաձայն չեմ, որ մենք նստենք տարբեր խորհրդակցություններով կայացնենք որոշումներ, հետո նախարարը գնա ասի՝ դե լավ, խոսացինք, անցավ, գնաց: Չկա տենց բան»:

Վարչապետն ընդգծեց, որ սկզբունքները պետք է ճշգրիտ կիրառվեն. «Նախորդ դռնփակ նիստում էլ այդպես եղավ`վարչապետը հայտարարություններ է անում, որ 2020 թվականին այսպիսի խնդիր ենք լուծում, հետո պարզվում է բյուջեի նախագծում դա արտահայտված չէ: Այ քեզ բան: Սա հո ստեղծագործական ինքնագործունեության խմբակ չի՞»:

 

  • Կիսվել: