երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները չեն կարող այցելել ԼՂ․ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները չեն կարող այցելել ԼՂ․ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարող այցելել Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր կայացախ առցանց ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Ria.ru-ն։

«Ի՞նչ է մեզ մտահոգում։ Այն, որ համանախագահների եռյակին մինչ օրս չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին եւ կոնկրետ միջոցառումներ նախանշել՝ աջակցելու կողմերին մարդկանց միջեւ շփումների հաստատման, հումանիտար խնդիրների լուծման գործում», – հայտարարել Է Լուկաշեւիչը:

Միեւնույն ժամանակ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս համանախագահների «եռյակին», այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաեւ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: