Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով․ Տիտով
Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մի մասը փոխարինել Ադրբեջանից մատակարարվող ապրանքներով: Այս մասին «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով։ Ադրբեջանը ի վիճակի է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի շատ գյուղատնտեսական արտադրանք, քան Հայաստանը»:
Ըստ Տիտովի՝ Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտն ունի անհրաժեշտ ներուժ՝ ռուսական շուկա արտահանումը մեծացնելու համար։ Սա ենթադրում է արտահանման ծավալների մեծացման և թափուր տեղերը լրացնելու հնարավորություն՝ ընդլայնելով արտադրությունն ու լոգիստիկ հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կարգավորող մարմինները սահմանափակող միջոցներ են կիրառել մի շարք բանջարեղենային արտադրանքների նկատմամբ։
«Ռոսսելխոզնադզորը» նշել է, որ Հայաստանից ստացված որոշ գյուղատնտեսական արտադրանքներ չեն համապատասխանում ներկայիս պահանջներին։ Այն նաև կարծիք է հայտնել, որ Հանրապետության համապատասխան մարմինները լիովին չեն կարգավորում ոլորտը՝ գյուղատնտեսության կառավարման կառուցվածքի փոփոխություններից հետո։
Տեսանյութը՝ այստեղ:



