հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանն ունեն իրենց թեկնածուները ՀՀ վարչապետի պաշտոնում. Թաթոյան (տեսանյութ)

Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանն ունեն իրենց թեկնածուները ՀՀ վարչապետի պաշտոնում. Թաթոյան (տեսանյութ)

Այնպես է ստացվել, որ Ռուսաստանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում,
Միացյալ Նահանգներն ունի իր թեկնածուն, Եվրոպան ունի իր թեկնածուն։ Եվ այո’, պատկերացնում եք, Ադրբեջանն ունի իր թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Այս մասին այսօր «Միասնության թևեր» նախաձեռնության քաղաքական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:
 
Իր հերթին «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը հայտարարել է. «Միայն հավատը, միասնականությունը և պայքարի պատրաստակամությունը կարող են ապահովել Հայաստանի ազատ, անկախ ու արժանապատիվ ապագան»:
 
Հավելենք, որ «Շանթ դաշինք»-ն ու «ՀայաՔվեն» միացել են «Միասնության թևեր»-ին:
 
Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: